19 07 2019

Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի

Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի ցերեկը, 19-ին, հյուսիսային շրջանների առանձին հատվածներում, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:Հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•           Օդի առավելագույն ջերմաստիճան`         38.90C (1982 թ.)

•           Օդի նվազագույն ջերմաստիճան`             13.50C (2007 թ.)

•           Օդի միջին օրական ջերմաստիճան`         26.60C

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ