17 07 2019

Կոտայքի մարզպետը պահանջում է չեղարկել Նոր Գեղիի փողոցը նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը

Կոտայքի մարզպետը պահանջում է չեղարկել Նոր Գեղիի փողոցը նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թ. մարտի 24-ի որոշումը, ըստ որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: 

Գործով դատական նիստ չի նշանակվել:

Հիշեցնենք, որ 4 տարի առաջ Նոր Գեղիի ավագանու անդամները միաձայն համայնքի Երևանյան փողոցը անվանակոչել էին Թևոսյանի անունով: Ֆրոնտիկ Թևոսյանն իր անունով էր անվանակոչել նաև գյուղի երաժշտական դպրոցը:

Ֆրոնտիկ Թևոսյանը համայնքը ղեկավարել է 1985 թվականից, և պաշտոնից ազատման դիմում է գրել «թավշյա հեղափոխությունից» հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ