Սևանի ջուրն իսկապես շատ մաքուր է շատ ու շատ տեղերի ջրերից, բայց, այնուամենայնիվ, այն խմելու որակի ջուր չի և չի կարող լինել: Այս մասին ԱԺ-ում Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները թեմայով ԲՀԿ հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:
Առողջապահության պաշտոնյան նշեց, որ նախարարության հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս պահին ջրի թունավորում չկա:
Բակունցին հակադարձեց ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանը՝ ասելով. «Երբ դուք ձեր դիտարկումներն արել էիք՝ տոքսիներ, չգիտեմ բոքսիներ կային, ասեք էդ ժամանակ քանի՞ հոգի է մահացել, եթե չի մահացել մարդ, ինչի՞ համար ենք մենք ամպագորգոռ բաներ ասում, որ մեր ժողովուրդը թողեն գնան միլիոնները, միլարդները տանեն ուրիշ երկրներ»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը