Տևական ժամանակ կյանքի համար պայքարելուց հետո հուլիսի 15-ին Բելգիայի հիվանդանոցներից մեկում մահացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը:
Դերասանն արդեն մի քանի ամիս էր՝ գտնվում էր Բելգիայում՝ որդու մոտ: Վերջին օրերին հայտնի դարձավ, որ նա ծանր հիվանդ է, հիվանդանոցում է՝ կոմայի մեջ:
Սիրված արտիստի մահվան մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է նաև որդին՝ Գոռ Ղևոնդյանը:
«Երեկ կեսգիշերին (23։50) երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀԱՅՐՍ։ Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստ, կինոյի և Սունդուկյանի պետական ակադեմիական թատրոնի դերասան, հայ ժողովրդի կողմից սիրված հայ որդի Ռուդոլֆ Ղևոնդյանը…
Մենք սիրում ենք քեզ, պապ»,-գրել է նա:
Ռուդոլֆ Ղևանդյանը 67 տարեկան էր, ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին՝ Կիսլավոդսկում: 1969-73 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում`Վարդան Աճեմյանի արվեստանոցում:
1973 թվականից աշխատում էր Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:
2017թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի և Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը