03 09 2023

Դժբախտ պատահարից 20 օր անց դեռ հնարավորություն չի ստեղծվել Հելեն Դադայանին հուղարկավորել

Դժբախտ պատահարից 20 օր անց դեռ հնարավորություն չի ստեղծվել Հելեն Դադայանին հուղարկավորել

Այսօր Գյումրի-Երևան ճանապարհին ողբերգական պատահարից զոհված արցախցի Հելեն Դադայանը ծննդյան օրն է. նա կդառնար 21 տարեկան։ 

«20 օր առաջ օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ճանապարհին ողբերգական պատահարը խլեց 12 մարդու կյանք։ Զոհերի թվում էր արցախցի` ճարտարցի Հելեն Դադայանը։

Դժբախտ պատահարից 20 օր անց դեռ հնարավորություն չի ստեղծվել նրան հուղարկավորելու։  Բնականաբար առաջին խոչնդոտը Ադրբեջանն է, որը թույլ չի տալիս նրան արցախ տեղափոխել։ ԿԽՄԿ-ն (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) և ՌԴ խաղաղապահները անզորություն են ցուցաբերում այս հարցում, ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են, Արցախի իշխանությունը անզոր է, իսկ աշխարհն էլ լռում է։

Այսօր Հելենի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան։

Հելեն, հուսով եմ, հոգիդ կհանդարտվի և կներես մարդկությանը և մեզ բոլորիս այս անզորության համար, որ մինջև հիմա 20 օր անց դու դեռ պառկած էս դիահերձարանի սառնարանում...

Հիշեցնեմ՝ Հելենի ընտանիքը Արցախում է, Հելենի մարմինը Հայաստանում»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ