Վրաստանի պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է ՀՀ քաղաքացու՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի պահման և մաքսային կանոնների խախտման փաստի առթիվ, գրում է apsny.ge-ն:
ՀՀ քաղաքացին իրեն պատկանող բեռնատար միկրոավտոբուսով փորձել է Հայաստանից Վրաստանի տարածքով ՌԴ տեղափոխել «թորիում» նյութ, որը փաթեթավորված է եղել չորս առանձին փաթեթներում: Կատարված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նյութերի ընդհանուր քաշը 71,63 կգ է, և դրանք պարունակում են «թորիում 232» ռադիոակտիվ իզոտոպ, որը դասվում է միջուկային նյութերի շարքին:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 214 հոդվածի չորրորդ մասով և 230 հոդվածի առաջին մասով, «Միջուկային նյութերի ապօրինի շրջանառության» և «Պետական սահմանը հատելու կարգի խախտում» հատկանիշներով, որը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը