11 07 2019

Խնամի-ծանոթ սկզբունքով է լինելու. Արսեն Թորոսյանի նախագիծը հանվեց օրակարգից



Կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած նախագիծը հանվեց օրակարգից:

Նախարարը ներկայացրել էր անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից տրամադրվող բժշկական անվճար օգնության օրենսդրական փաթեթը: Ինչպես   նշեց նախարարը, ծրագիրը լինելու է որոշակի սոցիալական խավերի համար՝ անվճար օգնությունից հատկապես օգտվելու են զինծառայողները, հաշմանդամները և սահմանամերձ համայնքներում բնակվող զույգերը, որոնք տարիքը պետք է լինի 25-38 տարեկան:

Վարչապետը հարց ուղղեց, թե արդյո՞ք կա հաշվարկ՝ քանի նման մարդ է ապրում Հայաստանում:

Նախարարն ասաց, որ հաշվարկ չկա:

Փաշինյանը նշեց, որ նախագիծն այս տեսքով իրականացվելու դեպքում կոռուպցիոն ռիսկեր կպարունակի, քանի որ չկան հստակ սահմանումներ, թե կոնկրետ ովքեր և ինչ հերթականությամբ են օգտվելու պետական աջակցությունից:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ