09 07 2019

Վարչապետը բառերն օգտագործում է առանց նշանակությունը իմանալու

Վարչապետը բառերն օգտագործում է առանց նշանակությունը իմանալու

Հուլիսի 8-ին Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:

«Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաեւ Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները», -իր ելույթում ընդգծել է վարչապետ Փաշինյանը։

Մերիտոկրատիա (բառացիորեն «արժանիների իշխանություն», լատ. meritus - արժանի և հին հուն. κράτος - իշխանություն, կառավարում), կառավարման սկզբունք, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից։ Մեծ մասամբ կիրառվում է երկու իմաստով։

Տերմինի առաջին իմաստը համապատասխանում է այն համակարգին, որտեղ ղեկավարները նշանակվում են հատուկ հովանավորված տաղանդներից (նման համակարգը բավական հակադրվում է ինչպես արիստոկրատիային, այնպես էլ դեմոկրատիային)։ Երկրորդ՝ առավել տարածված իմաստը ենթադրում է մեկնարկային պայմանների ստեղծում օբյեկտիվորեն օժտված և աշխատասեր մարդկանց համար, որպեսզի նրանք ապագայում հնարավորություն ունենան հասարակական բարձր դիրք գրավել ազատ մրցակցության պայմաններում։

Կարծես թե վարչապետը, այդքան էլ տեղյակ չէ ինչ է նշանակում «մերիտոկրատիա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ