«Ցավում եմ, որ Հայկ Մարությանին կորցնում ենք, իբրև «կարգին Հայկո»։ Կուզենայի, որ ինքը լիներ իր տեղում ուղղակի։ Իր դեմ չի իմ պայքարը, մենք հասկանում ենք, որ «Կարգին Հայկոն» այս պահին դարձել է Հայկ Մարության քաղաքապետ, Նիկոլ Փաշինյանից մեզ մատուցմամբ։ Նա այսպես բերել և մատուցել է, ասել է, որ պետք է լինի իմ ասած մարդը։ Քանի որ այդ պահին ժողովուրդը գտնվում էր այն իրավիճակում, որ Նիկոլը ինչ ասի, կներեք արտահայտությանս համար, թեկուզ «պոլի փեդ» միայն Նիկոլի ասածը, մենք ընտրեցինք, իհարկե Աստված մի արասցե, հեռու տանի, մենք չենք ընտրել ժողովրդի մի հատվածն է ընտրել»,- հուլիսի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը