08 07 2019

ԱԻՆ-ի զբաղվածությունը ֆանտաստիկ ծանր է, հրդեհներն աննախադեպ շատ են․ նախարար

ԱԻՆ-ի զբաղվածությունը ֆանտաստիկ ծանր է, հրդեհներն աննախադեպ շատ են․ նախարար

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԱԻՆ-ի զբաղվածությունը ֆանտաստիկ ծանր է, հրդեհների քանակն աննախադեպ է։

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվը ավելի է 1600-ով. «Սա կրկնակի ավել է, քան եղել է նախորդ տարի այս ժամանակ: Այդ հրդեհները շատ հաճախ մարդկային գործոնի արդյունք են, որ թե միայն բնական:

Խոտածածկ տարածքներ են այրվում, որոնք մոտ են բնակելի տարածքներին, շենքերին կամ անտառներին: Այս մեկ ամսում արդեն 4 անտառային հրդեհ ենք ունեցել՝ Մեղրիում երկու դեպք, Կապանում մեկ դեպք եւ մեկ դեպք Գորիսում: Գորիսի հրդեհն այս գիշեր ենք հանգցրել վերջնական»

Խոտը չպետք է չորանա, պետք է ջրվի, որ կանաչ մնա, պետք է հնձվի, որը չի արվում: Արդյունքում հսկայական տարածություններ են վառվում: Բնակավայրերի մոտ 3 հեկտար, 1 կամ 15 հեկտար տարածքներ են վառվում, որը շատ վտանգավոր է: Անձնակազմը գերհոգնած է, որը երբեմն մեկ օրում 4-5 հրդեհ է մարում»,-նշեց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ