02  07  2019

Ռուսական ստորջրյա նավի վրա հրդեհի հետևանքով 14 նավաստի է մահացել

Ռուսական ստորջրյա նավի վրա հրդեհի հետևանքով 14 նավաստի է մահացել

Ռուսական նավատորմում վերջին 10 տարվա ընթացքում ամենախոշոր պատահարն է գրանցվել։

РИА Новости-ն հայտնում է, որ Մուրմանսկի շրջանի Սևերոմորսկ քաղաքում ռուսական սուզանավը վթարի է ենթարկվել։ Նավի վրա հրդեհի ծխից մահացել են նավի անձնակազմի անդամները, ովքեր կենսաչափական չափումներ էին իրականացնում: Մահացել է 14 նավաստի։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Հրդեհը մարվել է, սուզանավը փոխադրվել է Սևերոմորսկի ռազմական նավահանգիստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ