«Շինարարական բում անելու համար բավականին լուրջ անալիզ է արված: Մենք բավականին մեծ ներուժ ունենք, որն այս ընթացքում ինչ-ինչ պատճառներով չի օգտագործվել: Առաջին հերթին մենք ունենք երրորդ կատեգորիայի վթարային մեծ քանակի շինություններ և մենք պարտավոր ենք որպես 3 մլն ազագաբնակչություն ունեցող երկիր ամեն տարի որոշակի քանակի քառակուսի մետրեր կառուցենք, որպեսզի թարմացվի մեր բնակֆոնդը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով իր աշխատանքային 100 օրը, ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:
Վերմիշյանը նշեց, որ շինարարական հսկայածավալ աշխատանքներ են սպասվում առաջիկա մեկ տարում ոչ միայն Երևանում, այլև մարզերում:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը