01 07 2019

Թույլատրե՞լ, թե՞ արգելել Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականի գովազդը. պարզաբանում



Շուրջ երեք ամիս է՝ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքին։

Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը, գովազդի թույլտվություն ստանալու համար դիմել էր քաղաքապետարան, որպեսզի քաղաքի տարբեր հատվածներում փակցվի գրքի գովազդը, սակայն քաղաքապետարանը ոչ մերժել ոչ էլ բավարարել էր դիմումը։

«Կոնտրա Լեգեմ» փաստաբանական բյուրոյի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ քաղաքապետարանը հղում է կատարոլ նորմատիվ իրավական ակտերին, նշելով որ դիմումը չի համապատասխանում նշված պահանջներին, սակայն չի մատնանշվում թե կոնկրետ ինչպիսի թերությունների, սխալների մասին է խոսքը.

«Մեր պահանջն ինքնանպատակ չէ, մեր պահանջը բխում է նորմատիվ իրավական ակտի պահնաջներից, և գովազդի տեղաբաշխման կարգն ու պայմանները սահմանող նորմատիվ իրավական ակտը սահմանում է, որ միայն այդ պահանջների պահպանման պարագայում հնարավոր կլինի քննարկել գովազդ տեղադրելու թույլտվություն տարամադրելու կամ չտրամադրելու հարցը»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը:

Փաստաբանն էլ նշում է, որ պետական տուրքի վճարման փաստաթուղ չեն ներկայացրել քանի որ նախկինում քաղաքապատերանաի պրակտիկան գովազդի բնագավառում այլ է եղել և գովազդի թույլտվությունը ստանալուց հետո են միայն վճարել պետական տուրքը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ