28 06 2019

Սոցիալական այնպիսի պայմաններում ենք ապրում, որ ֆեյքը եկամտի աղբյուր է. Անուշ Սեդրակյան



«Պետք է կիրառել համաչափ պատժի մեխանիզմ, կիբեռհանցագործության դեմ կիբերարգելակման միջոցներ: Պետք է համապատասխան այն ընթերցողին ձևավորել, այն ընթերոցողին, որին այլևս չհետաքրքրի ատելության խոսքը: Հայաստանը ճամբարային է, և մարդիկ խոսքի ազատությունը պայմանավորում են միայն իրենց սեփական նախասիրություններով. երբ պետք է պաշտպանել յուրայինին, ազատ խոսքը լավ է, երբ պետք չէ պաշտպանել՝ լավ չէ: Այսպիսի երկակի կեղծ ստանդարտները մեզ հասցրել են ճահիճ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

Նա նշեց, որ Ֆեյքերի ֆաբրիկաներ կան երկու ճամբարում. «Ցավոք ոմանց համար ֆեյքը եկամտի աղբյուր է: Այն հասարակության մեջ որտեղ ապահովված է սոցիալական երաշխիքիները, կարո՞ղ է ֆեյքը լինել պատվաբեր աշխատանքային գործունեություն, իհարկե ոչ: Երբ մենք խոսում ենք պետական պաշտոնյաների մասին, նրանք ունենք առաքելություն, որ պարտավոր են քառակի զգույշ լինել իրենց արտահայտած բառերի հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ