26 06 2019

Մահացել է զինծառայող Հայկ Ալավերդյանը

Մահացել է զինծառայող Հայկ Ալավերդյանը

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է զինծառայողի մահվան մասին: Նա, մասնավորապես, գրել է.

«Ցավալի լուր. Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են»:

Նշենք, որ ավելի վաղ shamshyan.com կայքը հաղորդել էր, որ հունիսի 26-ին ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի զինվորական պալիգոնից և նա ժամկետային զինծառայող էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ