ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակյցել դատարանի աշխատակարգային նիստին։ Մասնակցել է միայն նիստի սկզբին։ Իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ամբողջ նիստին մասնակցել է։ Այս մասին Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը։
Արևիկ Պետրոսյանը չմեկնաբանեց Վահե Գրիգորյանի հայտարարությունները ՍԴ նախագահ լինելու մասով։ «Եթե տեսակետ ներկայացնելու անհրաժեշտություն լինի, ամբողջ դատարանով կներկայացնենք»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը