Հունիսի 19-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես, Երևան քաղաքում` մոտ 500 քմ, 25 հա. Երևան-Սևան ավտոճանապարհին՝ մոտ 1000 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ մոտ 100 քմ, Մրգաստան գյուղում՝ մոտ 2 հա, Գայ գյուղում՝ 1 հա, Արարատի մարզի Նիզամի գյուղում՝ մոտ 1 հա, Դալար գյուղում՝ մոտ 12 հա, Ազատաշեն գյուղում՝ մոտ 3000 քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ մոտ 1000 քմ:
Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը