14 06 2019

Երկրաշարժ՝ Հայաստանում

Երկրաշարժ՝ Հայաստանում

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 14-ին` տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 եւ արեւելյան երկայնության 44.780 աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Հրազդան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ