all.me թվային ցանցի ներկայացուցիչները մասնակցել են 2019 թվականի Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին և մի շարք կարևոր հանդիպումներ անցկացրել:
all.me-ի թիմը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրան շնորհավորելով համաժողովի ժամանակ հաջող ելույթի կապակցությամբ՝ հրավիրել է այցելել Երևանում all.me-ի գրասենյակ: Վարչապետ Փաշինյանը ընդունել է հրավերը և նշել, որ ինքը ընկերության մասին տեղեկանալու հնարավորություն ունեցել է և գնահատում է նրա առաջարկած ինովացիոն լուծումները:
all.me-ի ներկայացուցիչները նաև հանդիպել են «Qatar Financial Centre»-ի գլխավոր գործադիր տնօրեն Յուսուֆ Մոհամմեդ Ալ Ջաիդի հետ: Կողմերը քննարկել են գործընկերության հնարավորությունները, քանի որ all.me-ն կատարցի պատվիրակներին հետաքրքրում է պլատֆորմի ինովացիոն լուծումների ինտեգրացիայի տեսակետից:
all.me ցանցը առաջացրել է նաև Հնդկաստանի Ներդրումների օժանդակության ազգային գործակալության՝ «Ինվեստ Ինդիայի» մեծ հետաքրքրությունը: Կազմակերպության փոխնախագահ Սիդհարթ Բհաթիան all.me-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ռազմավարական կարևոր հարցեր, քանի որ ընկերությունը հայտարարել է մոտ ապագայում Հնդկաստանում գրասենյակ բացելու մտադրության մասին:
«Մեզ հետաքրքրում է հնդկական շուկան: Հնդկաստանից մեծ թվով օգտատերեր բարձր են գնահատում մեր ինովացիոն լուծումները, ինչը մեզ համար բացում է երակարաժամկետ ռազմավարությունը հնդկական շուկայում դիտարկելու հեռանկարը»,- հայտարարել է all.me-ի տնօրենների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը:
«Թվային տրանսֆորմացիա. Հին աշխարհի կործանո՞ւմ» քննարկման ժամանակ իր ելույթում Թովմասյանը պատմել է all.me-ի ինովացիոն լուծումների մասին: Բանավեճը նվիրված էր բլոքչեյնի ապագա տեխնոլոգիաներին, իսկ մոդերատորը Ռուսական կրիպտոարժույթների և բլոքչեյնի ասոցիացիայի նախագահ Յուրի Պրիպաչկինն էր:
Բանավեճին մասնակցել են նաև ՌԴ Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով կոմիտեի նախագահ Անատոլի Ակսակովը և ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
all.me-ն ընկերություն է, որը զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, կենտրոնակայանը Իռլանդիայում է: Ամբողջ աշխարհում ընկերության 7 ընկերությունից երկուսը տեղակայված են Երևանում:
all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առևտրային հարթակից (meMarket) և վճարային ծառայությանից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր կոնտենտ և վարձատրվել ME թոքեններով (all.me-ի կրիպտոարժույթը): Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը