ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունիսի 10-ին հայ-իտալական բիզնես համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում կատակեց, երբ լրագրողները խնդրեցին պատասխանել մեկ հարցի: Մի քանի հարցերի պատասխանելուց հետո վարչապետն ասաց.
«Էն անեկդոտը գիտե՞ք, որ մեկը ոսկե ձկնիկ է բռնում, ասում է՝ երեք ցանկություն պիտի ունենաս, ասում է՝ շատ լավ, ասում է՝ ուզում եմ Մերսեդես՝ S դասի, բնակարան՝ քաղաքի կենտրոնում, և 1 մլն դոլար՝ էս մեկ: Հիմա ձեր պատմությունն է: Երեք հարց տվեցիք, թողեք՝ գնամ»:
Մանրամասն տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը