06 06 2019

Արդեն ինքն էլ է ծիծաղում «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական»-ի վրա



Կառավարության՝ հունիսի 6-ի նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հետևյալ ձևակերպմամբ․ «Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն․․․»։ Ուշագրավ էր, որ Փաշինյանն ինքը ծիծաղեց այս խոսքերի վրա։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման 13 ամիսների ընթացքում ունեցել է հարյուրավոր հրապարակային խոսքեր՝ ելույթներ, տնից, աշխատասենյակից, ավտոմեքենայից, ուղղաթիռից, սանհանգույցից, փողոցից ուղիղ հեռարձակումներ, զրույցներ ու ելույթներ արտասահմանում և այլն, ու ամեն անգամ խոսքում առնվազն երկու անգամ շեշտել է «թավշյա, ոչ բռնի» տերմինը։

Եթե նախորդ տարվա գործընթացները տեղի ունեցան առանց լուրջ բռնությունների, բայց հետագա ժամանակաշրջանը ու հատկապես վերջին շրջանը թե Նիկոլ Փաշինյանի ելույթներում, կոչերում, քայլերում, թե համացանցում ու դրանից դուրս և հենց թեկուզ վարչապետի նույն՝ հունիսի 6-ի ելույթում բռնությունը, ատելությունն անպակաս են։

Երկիրը Փաշինյանը հասցրել է քաղաքացիական բախումների շեմին, ու զարմանալի չէ, որ արդեն ինքն է ծիծաղում է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական արտահայտության վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ