«Բոլոր այն եկամուտները, որոնք տարբեր օրենքներով համարվում էին արտաբյուջետային մուտքեր, այսուհետև դասակարգվելու են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և բոլոր այն ծախսերը, որոնք այսօր իրականացվում էին այդ արտաբյուջետային միջոցների հաշվին, դրանք այլևս չեն իրականացվելու առանձին, այլ ներառվելու են պետբյուջեի ծախսերում որպես բյուջետային ծախսեր»,-կառավարությունում ներկայացնելով օրինագծերի փաթեթը ասաց Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը:
Օրինագծերի փաթեթի իմաստը նախարարությունների և գերատեսչությունների արտաբյուջեների սահմանափակումն է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքվեց հարց ունեն կառավարության անդամները թե ոչ. «Քանի հարցեր չկան, արագ դնենք քվեարկության»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը