04 06 2019

Կոմիտասի պողոտայում ապօրինի շինություն են ապամոնտաժել․ տեսանյութ

Կոմիտասի պողոտայում ապօրինի շինություն են ապամոնտաժել․ տեսանյութ

Երևանի քաղաքապետարանը  Կոմիտաս 15 հասցեում ապօրինի շինություն է ապամոնտաժում: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ապամոնտաժման վայրից տեսանյութ է հրապարակել և գրել․

«Կոմիտասի վրա զավթված մայթը վերականգնվում է

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողը զավթել է մայթի մեծ մասը։ Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո հրաժարվել են դադարեցնել ապօրինությունը»։

Ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը հայտնել է, որ ապօրինի շինություն է, կառուցապատողը մի քանի անգամ զգուշացվել է, ծանուցումներ են ուղարկվել, սակայն կառուցապատողը շարունակել է կառուցել:

Տեղում են իրավապահները, Արաբկիրի թաղապետն ու քաղաքապետարանի ներկայացուցիչը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ