ՌԴ 44 օդանավակայաններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով անվանափոխվելու են ի պատիվ մեծանուն ռուսների։ Մոսկվայի «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» օդանավակայանները ստացել են համապատասխանաբար Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լոմոնոսովի և Անդրեյ Տուպոլևի անունները:
РИА Новости-ն հայտնում է, որ Սիմֆերոպոլի օդանավակայանն կանվանակոչվի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով: Անվանափոխման հանդիսավոր արարողությունը կկայանա մոտ ապագայում։
Վորոնեժի օդանավակայանն անվանափոխվել է ի պատիվ Պետրոս Առաջինի, Մագադանինը՝ Վլադիմիր Վիսոցկու, իսկ Տյումենինը՝ Դմիտրի Մենդելեևի պատվին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը