31 05 2019

Բողոքի ակցիա՝ հակակարկտային կայանների պահանջով

Բողոքի ակցիա՝ հակակարկտային կայանների պահանջով

Մայիսի 31-ին Օհանավան, Կարբի և Ուշի համայնքների բնակիչները փակել էին ճանապարհը: Նրանք պահանջում էին իրենց հակակարկտային կայաններ հատկացնել:

Նախորդ տարի վերոնշյալ համայնքներն ունեցել են 120 հակակարկտային կայան, որոնցից 80-ը օգտագործվել է սեզոնի կեսից, մնացել է 40-ը: Հետագայում` սեզոնի սկսվելուն պես, օգտագործել են 5-ը, համապատասխանաբար, մնացել է 35 կայան, որոնք նախատեսված են միջին չափի 2 ամպի համար:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով իրենք արդեն հունիս ամսից մեծ խնդրի առաջ են կանգնում: Նրանք նշում են, որ դիմել են արտակարգ իրավիճակների նախարարություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մարզպետին, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել:

Ավելի ուշ ԱԻՆ ներկայացուցիչը հավաստիացրեց, որ հակակարկտային հրթիռների խնդիր չի լինի, խնդիրը լուծված է: Ցուցարաներն էլ նշեցին, որ եթե մինչև չորեքշաբթի օրը հստակեցումներ չլինեն, նորից կփակեն ճանապարհը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ