30 05 2019

Հունիսի 1-ը տոնելու համար Բաղրամյան պողոտան կփակվի

Հունիսի 1-ը տոնելու համար Բաղրամյան պողոտան կփակվի

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 31-ի ժամը 22.00-ից մինչև հունիսի 1-ի ժամը 24.00-ը երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա -Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ բացի այդ, մայիսի 31-ին, ժամը 20.00-ից արգելվելու է կայանումը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Սահմանադրական դատարանի շենք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ