30 05 2019

Հարցը լուծելու միակ տարբերակը ճանապարհ փակելն է. լարված իրավիճակ Ուջանում

Հարցը լուծելու միակ տարբերակը ճանապարհ փակելն է. լարված իրավիճակ Ուջանում

Հյուսիս-հարավ մայրուղու շինարարները փակել են ավտոոճանապարհը`պահանջելով վճարել իրենց աշխատավարձը:

19 հայկական կապալառու կազմակերպությունների աշխատակիցները փակել են Ուջան գյուղի մոտակայքի ճանապարհը: Նրանք նշում են, որ իրենց աշխատավարձը չի վճարվել դեռ անցյալ տարվա օգոստոսից, իսկ արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից դադարեցվել են ճանապարհաշինարարական աշխատանքները:

Այս պահին իրավիճակը լարվել է Ուջանի հատվածում: Նշված ճանապարհով երթևեկող քաղաքացիները պահանջում են բացել ճանապարհը` նշելով, որ շտապ գործեր ունեն: Ոստիկանության ծառայողներից պահանջում են բացել ճանապարհը, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են՝ իրենց հարցը լուծելու միակ տարբերակը ճանապարհը փակ պահելն է, որովհետև աշխատավարձ չեն ստացել, միլիոնավոր դրամների վնասներ են կրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ