Այսօր՝ մայիսի 29-ին բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակով օրինագծի: Ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան և պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Yerevan.today-ի հետ զրույցում բողոքող ցուցարարներից մեկն ասաց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օրենքի կոպիտ խախտումով փորձում է մենաշնորհ տալ «Վիվարո» ընկերությանը:
Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը հավանության է արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երևան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը