PARA TV-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հեռուստադիտողներ և գործընկերներ, քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը:
Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում:
Այլ մանրամասների տիրապետելուն պես կիրազեկենք հանրությանը: Անչափ շնորհակալ ենք անհանգստության և սատարման պատրաստակամության համար»:
Տարբեր տեղեկություներ են շրջանառվում այն մասին, որ օպերատորը վնասվածք է ստացել մայիսի 25-ին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հրավիրած հանրահավաքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը