13 05 2019

13 ուշագրավ բան, որ կատարվեց Հայաստանում նախորդ շաբաթ

13 ուշագրավ բան, որ կատարվեց Հայաստանում նախորդ շաբաթ

Եվս մեկ քաղաքական շաբաթ մնաց անցյալում: Թե ինչ հասցրեց անել նոր իշխանություններն այդ ընթացքում, ինչ եղավ երկրում նրանց գործողությունների արդյունքում, այդ մասին՝ ստորև:

06․05․2019թ.  

  1. Ինքնաբացարկ հայտնեց Մարտի 1-ի գործով հերթական դատավորը՝ Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ հայտնեց։ Մինչ պաշտպանական կողմը մեղադրում է դատավորին՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելու համար, Բարձրագույն դատական խորհուրդը պատժում է նրանց: Ակնհայտ է դառնում, որ պարզապես դատավորները չեն ցանկանում մասնակից դառնալ մի գործընթացի, որի արդյունքում խիստ հերոսություն է պահանջվելու իշխանության ցանկությանը դեմ որոշում կայացնելու համար:
  2. Հայտնի դարձավ, որ Հայկ Մարությանը որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետարանիի 17000 աշխատակիցների աշխատավարձը՝ միջինը 30 տոկոսով: Որոշներինը, օրինակ՝ քաղաքապետինը, բարձրանում է կրկնակի՝ դառնալով վարչապետի աշխատավարձին հավասար: Ուշագրավ էր, որ այս որոշումը բոյկոտեցին առաջինը հենց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները: Ստիպված էր օրակարգից հանել հարցը։

 

07.05.2019

  1. Ռադիոյի օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Հանրային Ռադիո, որը մեկ տարի համար հենց իր կողմից ներխուժման էր ենթարկվել՝ գույքի վնասումով: Պարզվեց, որ Ռադիոյի ղեկավարությունը շենքի կոտրած դուռը մեկ տարի չի վերանարոգել՝ սպասելով, որ վարչապետն այցելի և անձամբ նորոգի: Վարչապետը գաջով սվաղեց «հեղափոխության» հետևանքով բացված ճեղքերը։ Ի դեպ, հենց այստեղ վարչապետը նաև նշեց, որ հանգստի կաիրք ունի և որոշել է հունիս ամսին երկու օրով արձակուրդ մեկնել:
  2. Արցախի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմեցին Հայաստանի գլխավոր դատախազին՝ կոչ անելով փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Չուշացավ գլխավոր դատախազի պատասխանը. Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործը այժմ գտնվում է դատարանում, դատախազությունը վարույթն իրականացնող մարմինը չէ: Նման պատասխանը, բնականաբար, խիստ վատ վերաբերմունք էր Արցախի գործող և նախկին ղեկավարների նկատմամբ, որը հաջորդ օրը շարունակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում: Վարչապետը ցույց տվեց, որ բնավ չի ընկալել նախագահների նամակի իմաստը՝ հարցնելով, թե այդ դեպքում ինչո՞ւ գեներալ Մանվել Գրիգորյանի համար էլ չեն դիմել:
  3. Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումն ապօրինի է: Հիշեցնենք, որ այդ որոշման արդյունքում Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց: Այժմ, ըստ փաստաբանական խմբի, պետք է նախագահ Քոչարյանն անհապաղ ազատ արձակվի, իսկ վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերյան որոշումից հետո մինչ օրս ընթացած գործընթացներն ապօրինի են:

08.05.2019

  1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց իր պաշտոնավարման 1 տարին՝ հերթական ասուլիսը տալով: Ամբողջ ասուլիսը մանիպուլյացիաների, դեմագոգիայի ու պոպուլիզմի ամբողջություն էր, որտեղ ներկայացվեց 100 փաստ՝ իբրև թե մեկ տարվա ընթացքում կատարածի, որի մի մասը ԱՎԾ սովորական վիճակագրություն էր, որոշները՝ նախորդ իշխանությունների կատարածը, մի մասը՝ սուտ թվեր ու դեռ չկատարած խոստումներ: Տնտեսական աճի, ներդրումների, արտաքին քաղաքականության մասին ոչ մի բան չասվեց: Ժամեր տևած ասուլիսից հետո վարչապետը գնաց ԱԺ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին, ինչպես նաև հերքելու ասուլիսի ժամանակ իր կողմից նչեցված հայտարարությունները: 
  2. Հերթական անգամ ԱԺ ղեկավարությունն աչքի ընկավ «մոռացկոտությամբ» և չնորհավերց այս անգամ՝ եռատոնը, ինչը բարկացրեց ԵԿՄ նախագահ, Իմ քայլը դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը ցուցադրաբար լքեց դահլիճը՝ նկատողություն անելուց հետո:  Մինչ այդ, չէին շնորհավորել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը և այլն: Տպավորություն է, թե դա ոչ թե մոռացկոտություն է, այլ՝ քաղաքականություն:

09.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում մասնակցում էր մայիսի 9-ին նվիրված տոնական միջոցառումներին: Վարչապետն Արցախում էր տիկնոջ հետ: Դե, իսկ էլ ի՞նչ տոն առանց ուտել-խմելու։ Ի դեպ, ուշագրավ է այն, որ ամեն անգամ վարչապետի Արցախ այցը տոնական է դառնում զինծառայող որդու համար, որը ստանում է արձակուրդ՝ հայրիկին տեսնելու համար: Իսկ արձակուրդը նշանավորվում է Արցախի Հանրապետության նախագահի հետ լուսանկարներով:

 

 

 

10.05.2019

  1. Աշխատանքային շաբաթը վարչապետն ամփոփեց հեծանվով աշխատանքի գնլով: Այն էլ՝ գնաց հակահեղափոխական հեծանվով: Ուշագրավ պատկեր՝ վարչապետն ու խոսնակը հեծանվով փողոցով գնում են, իսկ հետևում թիկնազորն է ավտոշարասյունով: Պարզվց, որ այդ օրը հեծանվով երթևեկում էր նաև քաղաքապետ Հայկ Մարությանը, չնայած միջոցառմանը, որտեղ գնացել էր հեծանվով, աշխատավայրից հեռու էր ընդամենը 60 մետր: 
  2. Մի խումբ դաշնակցական երիտասարդներ հերթական բողոքի ցույցն արեցին ընդդեմ հարկային օրենսգրքի: Պահանջում են հետ կանչել ԱԺ-ից օրենսգրքի փաթեթը: Նրանք դրամապանակներ նետեցին կառավարության շենքի առջև՝ ի նշան բողոքի հարկերի համահարթեցման դեմ: Նախորդ ակցիայի ժամանակ ԱԺ բակում հավեր էին բերել՝ ասելով, որ մեզ հավի տեղ չդնեք:
  3. ՍԱՊԾ պաշտոնյան բռնվեց կաշառք ստանալու պահին,  ու կրկին հիշեցինք վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանում կոռուպցիան իսպառ վերացել է:

11.05.2019

Վարչապետն այցելեց Գեղարքունիքի մարզ՝ մասնակցելու ներդրումային համաժողովի, փախլավա կերավ, սմետան և այն ամենը, ինչ հյուրասիրեցին ու ասաց, որ Գավառը դառնալու է աշխարհի ամենակարևոր կետը: Նաև դժգոհեց, որ Սևանը մաքուր չէ, չնայած որ վերջին տարիներին Սևանի ափամերձ հատվածը չի մաքրվել միայն իր պաշտոնավաման ժամանակ:

12․05․2019

Տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին քաղաքական բազմաթիվ գործիչներ, համախոհներ, Քոչարյան ընտանիքի անդամները և հարազատները։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը պահվում է կալանքի տակ։

 

Արմինե Արմենակյան

Եվս մեկ քաղաքական շաբաթ մնաց անցյալում: Թե ինչ հասցրեց անել նոր իշխանություններն այդ ընթացքում, ինչ եղավ երկրում նրանց գործողությունների արդյունքում, այդ մասին՝ ստորև:

06052019թ.   

  1. Ինքնաբացարկ հայտնեց Մարտի 1-ի գործով հերթական դատավորը՝ Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ հայտնեց։ https://yerevan.today/all/iravakan/31991/robert-qocharyani-ev-myus-ereqi-gortsov-datavorn-inqnabacark-haytnec-news-am Մինչ պաշտպանական կողմը մեղադրում է դատավորին՝ https://yerevan.today/eterum/khosqi-azatutyun/32108/menq-datavornerin-asel-enq-or-sra-pataskhany-talu-zhamanaky-galu-e-hayk-alumyan արդարադատություն իրականացնելուց խուսափելու համար, Բարձրագույն դատական խորհուրդը պատժում է նրանց: Ակնհայտ է դառնում, որ պարզապես դատավորները չեն ցանկանում մասնակից դառնալ մի գործընթացի, որի արդյունքում խիստ հերոսություն է պահանջվելու իշխանության ցանկությանը դեմ որոշում կայացնելու համար:

 

  1. Հայտնի դարձավ, որ Հայկ Մարությանը որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետարանիի 17000 աշխատակիցների աշխատավարձը՝ միջինը 30 տոկոսով: Որոշներինը, օրինակ՝ քաղաքապետինը, բարձրանում է կրկնակի՝ դառնալով վարչապետի աշխատավարձին հավասար: Ուշագրավ էր, որ այս որոշումը բոյկոտեցին առաջինը հենց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները: Ստիպված էր օրակարգից հանել հարցը։

07.05.2019

 

  1. Ռադիոյի օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Հանրային Ռադիո, որը մեկ տարի համար հենց իր կողմից ներխուժման էր ենթարկվել՝ գույքի վնասումով: Պարզվեց, որ Ռադիոյի ղեկավարությունը շենքի կոտրած դուռը մեկ տարի չի վերանարոգել՝ սպասելով, որ վարչապետն այցելի և անձամբ նորոգի: Վարչապետը գաջով սվաղեց «հեղափոխության» հետևանքով բացված ճեղքերը։ https://yerevan.today/all/pashtonakan/32073/nikol-pashinyann-aycelel-e-mek-tari-araj-ir-nvachats-hanrayin-radion Ի դեպ, հենց այստեղ վարչապետը նաև նշեց, որ հանգստի կաիրք ունի և որոշել է հունիս ամսին երկու օրով արձակուրդ մեկնել:

 

  1. Արցախի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմեցին Հայաստանի գլխավոր դատախազին՝  կոչ անելով փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: https://yerevan.today/all/politics/32077/arcakhi-nakhagahn-u-erkrord-nakhagah-handes-en-ekel-robert-qocharyani-khapanman-mijocy-pokhelu-khndranqov Չուշացավ գլխավոր դատախազի պատասխանը. Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործը այժմ գտնվում է դատարանում, դատախազությունը վարույթն իրականացնող մարմինը չէ: Նման պատասխանը, բնականաբար, խիստ վատ վերաբերմունք էր Արցախի գործող և նախկին ղեկավարների նկատմամբ, որը հաջորդ օրը շարունակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում: Վարչապետը ցույց տվեց, որ բնավ չի ընկալել նախագահների նամակի իմաստը՝ հարցնելով, թե այդ դեպքում ինչո՞ւ գեներալ Մանվել Գրիգորյանի համար էլ չեն դիմել:

 

 

  1. Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, http://yerevan.today/all/iravakan/32071/sahmanadrakan-datarany-oroshum-e-kayacrel-hogut-robert-qocharyani ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումն ապօրինի է: Հիշեցնենք, որ այդ որոշման արդյունքում Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց: Այժմ, ըստ փաստաբանական խմբի, պետք է նախագահ Քոչարյանն անհապաղ ազատ արձակվի, իսկ վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերյան որոշումից հետո մինչ օրս ընթացած գործընթացներն ապօրինի են:

 

08.05.2019

 

 

  1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց իր պաշտոնավարման 1 տարին՝ հերթական ասուլիսը տալով: Ամբողջ ասուլիսը մանիպուլյացիաների, դեմագոգիայի ու պոպուլիզմի ամբողջություն էր, որտեղ ներկայացվեց 100 փաստ՝ իբրև թե մեկ տարվա ընթացքում կատարածի, որի մի մասը ԱՎԾ սովորական վիճակագրություն էր, որոշները՝ նախորդ իշխանությունների կատարածը, մի մասը՝ սուտ թվեր ու դեռ չկատարած խոստումներ: Տնտեսական աճի, ներդրումների, արտաքին քաղաքականության մասին ոչ մի բան չասվեց: Ժամեր տևած ասուլիսից հետո վարչապետը գնաց ԱԺ՝ պատասխանելու  պատգամավորների հարցերին, ինչպես նաև հերքելու ասուլիսի ժամանակ իր կողմից նչեցված հայտարարությունները: https://yerevan.today/eterum/live/32131/nikol-pashinyani-mamuli-asulisy-o-ghigh

 

  1. Հերթական անգամ ԱԺ ղեկավարությունն աչքի ընկավ «մոռացկոտությամբ» և չնորհավերց այս անգամ՝ եռատոնը, ինչը բարկացրեց ԵԿՄ նախագահ, Իմ քայլը դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը ցուցադրաբար լքեց դահլիճը՝ նկատողություն անելուց հետո: https://yerevan.today/all/politics/32164/morackot-ishkhanutyuny-chhishec-mayisyan-eratony-sasun-miqayelyany-nyardaynacav Մինչ այդ, չէին շնորհավորել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը և այլն: Տպավորություն է, թե դա ոչ թե մոռացկոտություն է, այլ՝ քաղաքականություն:

 

 

09.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում մասնակցում էր մայիսի 9-ին նվիրված տոնական միջոցառումներին: Վարչապետն Արցախում էր տիկնոջ հետ: Դե, իսկ էլ ի՞նչ տոն առանց ուտել-խմելու https://www.youtube.com/watch?v=NJYTfRuhNcI Ի դեպ, ուշագրավ է այն, որ ամեն անգամ վարչապետի Արցախ այցը տոնական է դառնում զինծառայող որդու համար, որը ստանում է արձակուրդ՝ հայրիկին տեսնելու համար: Իսկ արձակուրդը նշանավորվում է Արցախի Հանրապետության նախագահի հետ լուսանկարներով:

 

 

10.05.2019

 

  1. Աշխատանքային շաբաթը վարչապետն ամփոփեց հեծանվով աշխատանքի գնլով: Այն էլ՝ գնաց հակահեղափոխական հեծանվով: Ուշագրավ պատկեր՝ վարչապետն ու խոսնակը հեծանվով փողոցով գնում են, իսկ հետևում թիկնազորն է ավտոշարասյունով: Պարզվց, որ այդ օրը հեծանվով երթևեկում էր նաև քաղաքապետ Հայկ Մարությանը, չնայած միջոցառմանը, որտեղ գնացել էր հեծանվով, աշխատավայրից հեռու էր ընդամենը 60 մետր: https://yerevan.today/all/politics/32238/heghapokhakan-varchapety-hakaheghapokhakan-hetsanivi-ghekin

 

  1. Մի խումբ դաշնակցական երիտասարդներ հերթական բողոքի ցույցն արեցին ընդդեմ հարկային օրենսգրքի: Պահանջում են հետ կանչել ԱԺ-ից օրենսգրքի փաթեթը: Նրանք դրամապանակներ նետեցին կառավարության շենքի առջև՝ ի նշան բողոքի հարկերի համահարթեցման դեմ: https://yerevan.today/all/social/32283/akciayi-masnakicnery-datark-dramapanakner-netecin-karavarutyan-mutqi-mot Նախորդ ակցիայի ժամանակ ԱԺ բակում հավեր էին բերել՝ ասելով, որ մեզ հավի տեղ չդնեք:

 

 

  1. ՍԱՊԾ պաշտոնյան բռնվեց կաշառք ստանալու պահին, https://yerevan.today/all/iravakan/32258/hertakan-kasharakerutyan-depqy ու կրկին հիշեցինք վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանում կոռուպցիան իսպառ վերացել է:

 

 

11.05.2019

Վարչապետն այցելեց Գեղարքունիքի մարզ՝ մասնակցելու ներդրումային համաժողովի, փախլավա կերավ, սմետան և այն ամենը, ինչ հյուրասիրեցին ու ասաց, որ Գավառը դառնալու է աշխարհի ամենակարևոր կետը: https://news.am/arm/news/512150.html Նաև դժգոհեց, որ Սևանը մաքուր չէ, չնայած որ վերջին տարիներին Սևանի ափամերձ հատվածը չի մաքրվել միայն իր պաշտոնավաման ժամանակ:

 

 

12․05․2019

Տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին քաղաքական բազմաթիվ գործիչներ, համախոհներ, Քոչարյան ընտանիքի անդամները և հարազատները։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը պահվում է կալանքի տակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ