ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ Կրկին այցելել ենք Հանրային ռադիո։ Նա շրջում է ռադիոյի շենքով, ծանոթանում աշխատանքներին:
Նշենք, որ մայիսի 7-ը մտել է որպես ռադիոյի ծնունդի օր: 1895 թվականի հենց այս օրը Ռուսական ֆիզիկաքիմիական միության նիստի ժամանակ ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հանդես է եկել զեկույցով եւ ցուցադրել իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին սեանսը: Եվ այսօր դա կապի ոլորտի բոլոր աշխատակիցների տոնն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը