ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ` Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին լուրը, որ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք կմատուցի իրենց կյանքի գնով հաղթանակները կերտած հայորդիների հիշատակին, կայցելի իր մարտական ընկերների շիրիմներին, ինչպես նաև արցախցիների և Արցախում գտնվող մեր բոլոր հայրենակիցների հետ կտոնի հաղթանակները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը