«Արագության սահմանափակումը, տրանսպորտային միջոց վարելիս ալկոհոլ և թմրանյութ օգտագործելու արգելքը, անվտանգության ամրագոտիներ, սաղավարտների կիրառումը, երեխաներին պահող համակարգերի օգտագործումը, ինչպես նաև անվտանգ ճանապարհներ կառուցելու և տրանսպորտային միջոցներ շահագործելու ծրագրերն այն միջոցառումներն են, որոնք իրականացվում են ՃՏՊ հետևանքով առաջացած հետևանքների հաճախականությունը նվազեցնելու նպատակով»,- Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի՝ հնարավոր է բազմաթիվ կյանքեր փրկել պարզապես պահպանելով պարզ անվտնագության կանոնները. «Ես կոչ եմ անում այդ պարզ հնարքը օգտագործել մեր երեխաների կյանքը փրկելու համար»,- ասաց Թորոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը