06 05 2019

172 արտակարգ դեպք՝ մեկ շաբաթում

172 արտակարգ դեպք՝ մեկ շաբաթում

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 335 դեպք, որից 172-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 134 կենցաղային կանչ, 60 հրդեհ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 7 եւ տուժել 100 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 7 դեպք, որի հետեւանքով տուժել է 10 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ