03 05 2019

Հիմա որ ճանապարհը փակել ենք, մեզ տուգանք կգա՞․ բողոքի ակցիա անողների հարցը՝ ՃՈ պետին



Տաքսու վարորդներն ի նշան բողոքի փակել էին Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը և կաթվածահար արել երթևեկությունը:

Վարորդների պահանջն էր կայանումն արգելող նշանները հանել և իրենց տրամադրել անվճար կայանատեղիներ:

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ թեև թույլտվություն էին ստացել այդ հատվածում կայանելու, սակայն ամսվա վերջում 150 000 դրամի չափով տուգանվել են:

ՃՈ պետ Եգոր Կարապետյանը հանդիպեց բողոքող վարորդների հետ և խոստացավ լուծում տալ բարձրացրած խնդրին, մասնավորապես նրանց թույլ կտան օրինական կանգառ ունենալ, կայանել Աբովյան-Կորյուն հատվածում:

ՃՈ պետի հորդորով վարորդները ճանապարհը բացեցին:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ