«Մենք սկզբում տոնն ենք նշում, հետո ձևավորում ենք ՀՀ քաղաքցուն, քաղաքացիական հասարակությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հրապարակախոս Կարինե Հակոբյանը: Հրապարակախոսի խոսքով, քաղաքացու օրը պետք է որպես առաջին քայլ ընդունել և իսկապես ձևավորել քաղաքացիական հասարակություն. «Շատ կուզեի, որ քաղաքացու օրը լիներ ավելի կիրթ: Շատ կուզեի, որ այդ օրը մասնակցեին իրական քաղաքացիներ: Իսկ իրական քաղաքացի նշանակում է, մարդ, որն ունի աշխատանք»,- ասաց Հակոբյանը:
Նա առաջարկում է մայիսի 1-ը՝ Աշխատավորների օրը նշել հավուր պատշաճի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը