24 04 2019

Հայկ Մարությանն այցելել է Ցեղասպանությունը վերապրածներին



Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է երևանաբնակ վերապրածներին: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

107-ամյա Անդրանիկ Մաթևոսյանի և 111-ամյա Մարի Կիրակոսյանի հիշողությունում 1915թ. ապրիլն անջնջելի հետք է թողել: Անդրանիկ Մաթևոսյանի տանը քաղաքապետին դիմավորել է նրա ամենափոքր ծոռը՝ 2 տարեկան Ռազմիկը:

Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանն էլլ Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիա քաղաքից: Առաջին հանգրվանը Հունաստանն էր, բայց կարոտն ու հայրենիքի սերը 1940-ականներին նրա ընտանիքը բերել են Հայաստան:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ