23 04 2019

Մոտ 100 զոհ՝ ընտրությունների ձայների հաշվարկի ընթացքում

Մոտ 100 զոհ՝ ընտրությունների ձայների հաշվարկի ընթացքում

Առնվազն 92 մարդ Ինդոնեզիայում համընդհանուր ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ գերհոգնածությունից մահացել է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Եվս 374 մարդ ձայների հաշվարկից հետո գերհոգնածության պատճառով բողոքել է առողջական վիճակից:

Երկրի ԿԸՀ նախագահը հաղորդել է, որ ապրիլի 17-ին անցկացված ընտրություններն աշխարհում խոշորագույնն են դարձել: Ինդոնեզիայի քաղաքացիները ընտրում էին նախագահ, խորհրդարանի 2 պալատների պատգամավորների, տեղական օրենսդիրների:

Ընտրություններին մասնակցել է գրմոտ եթե 240 000 թեկնածու՝ 20 000 տեղի համար: Գործել է 813 000 տեղամաս։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ