23 04 2019

Զանգվածային հուղարկավորություններ Շրի Լանկայում․ լուսանկարներ

Զանգվածային հուղարկավորություններ Շրի Լանկայում․ լուսանկարներ

Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը հասել է 310-ի է հասել, վիրավորներինը՝ 480-ի, հայտնում է The Guardian

Ապրիլի 23-ը Շրի Լանկայում սգո օր է հայտարարված։ 3 րոպե զոհերի հիշատակը հարգելուց հետո սկսվել է  զանգվածային հուղարկավորությունը:

Հիշեցնենք, որ Զատկի տոնակատարությունների ժամանակ 6 պայթյուններից հետո կրկին պայթյուններ էին որոտացել Շրի Լանկայում։ 

Ոստիկանությունը Պետահ արվարձանի ավտոբուսի կանգառներից մեկում՝ աղբի մեջ, ռումբի 87 դետոնատոր է հայտնաբերել: Դեռ պարզ չէ՝ հայտնաբերված սարքերը որևէ առնչություն ունեն կիրակնօրյա պայթյունների հետ:

Պայթյուններից հետո ևս 5 մարդ է ձերբակալվել։ Ոստիկանները պարզել են մահապարտ-ահաբեկիչներից մեկի անձի ինքնությունը։

Շրի Լանկայում դպրոցները փակ կլինեն մինչև ապրիլի 29-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ