22 04 2019

Եվս մեկ պայթյուն՝ Շրի Լանկայում



Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի եկեղեցու մոտ կրկին պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ինչպես հաղորդվում է, պայթուցիկը եղել է կայանած մեքենայի մեջ։ Այն պայթել է, երբ սակրավորները փորձել են վնասազերծել սարքը:

Ոստիկանությունը Պետահ արվարձանի ավտոբուսի կանգառներից մեկում՝ աղբի մեջ, ռումբի 87 դետոնատոր է հայտնաբերել: Դեռ պարզ չէ՝ հայտնաբերված սարքերը որևէ առնչություն ունեն կիրակնօրյա պայթյունների հետ:

Պայթյուններից հետո ևս 5 մարդ է ձերբակալվել։ Ոստիկանները պարզել են մահապարտ-ահաբեկիչներից մեկի անձի ինքնությունը։

Շրի Լանկայում դպրոցները փակ կլինեն մինչև ապրիլի 29-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ