22 04 2019

Շրի Լանկայում պայթյուններից հայ չի տուժել․ ՀՀ ԱԳՆ

Շրի Լանկայում պայթյուններից հայ չի տուժել․ ՀՀ ԱԳՆ

Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ հղում տալով Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներին։

«Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ»,- նշել են ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ 6 պայթյուն է որոտացել։ Ահաբեկիչներնը հարձակումների համար հատուկ ընտրել են Քրիստոսի Սուրբ Հարության օրը, որի առթիվ մայրաքաղաք Կոլոմբոյի և մի շարք այլ ավանների եկեղեցիներում հավաքվել էին մեծ թվով հավատացյալներ: Պայթյունների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 300-ից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ