20 04 2019

Հայ մարշալների եզակի լուսանկարները

Հայ մարշալների եզակի լուսանկարները

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքում «Հաղթանակի զորավարները. ճակատագրի խաղաղ ակնթարթներ» խորագրով հրապարակվել են Հայրենական Մեծ պատերազմի խորհրդային մարշալների և գեներալների, այդ թվում՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի և Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Իվան Քրիստափորի Բաղրամյանի անձնական լուսանկարները։ 

Համազասպ Բաբաջանյանի մասին նշվում է՝  Համազասպ Խաչատուրովիչը շատ էր սիրում իր ընտանիքը։ Լուսանկարն արվել է 60-ականներին․ Բաբաջանյանը պարում է կնոջ հետ։ «Ընկերները հիշում են, թե որքան ոգեշնչված էին նրանք պարում, նրանց պարից հնարավոր չէր աչք կտրել»,- նշվում է Բաբաջանյանի լուսանկարին կից։

Հովհաննես Քրիստափորովիչ Բաղրամյանն այն բանից հետո, երբ 80-ամյակի կապակցությամբ նրան շնորհվեց Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում, գրել է․  «Իհարկե, քիչ բան չենք ապրել։ Բայց քանի դեռ սիրտս բաբախում է, ցանկանում եմ ճակատագրի նվիրած ամեն օր արդյունավետորեն աշխատել հանուն խորհրդային ժողովրդի, հանուն մեծ տերության ապագա բարգավաճման»,- նշված է մարշալ Բաղրամյանի լուսանկարի տակ։ Այն արվել է Արխանգելսկյան առողջարանում 70-ական թվականներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ