19 04 2019

Աղբահանում իրականացնող ցանկացած ընկերություն խնդիրներ կունենա․«Սանիթեք»

Աղբահանում իրականացնող ցանկացած ընկերություն խնդիրներ կունենա․«Սանիթեք»

Հաշվի առնելով ս.թ. ապրիլի 18-ին կառավարության հերթական նիստի ընթացքում «Սանիթեք» ընկերության և Երևան քաղաքի աղբահանության հետ կապված հարցերի քննարման ու ամբողջ ընթացքում իրակիճակի սխալ ներկայացման հանգամանքը` «Սանիթեք»-ն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այդ ամենին` ներկայացնելով  որոշ պարզաբանումներ.

 1. «Սանիթեք»-ի  կողմից կատարված ներդրումների վերաբերյալ.

 Մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն  ամբողջությամբ կատարել է պահանջվող ներդրումները թե’ սարքավորումների, թե’ կոնտեյներների ձեռքբերման հետ կապված, և պատրաստ է կատարել լրացուցիչ ներդրումներ` նման ներդրումների կատարման հիմքերի առկայության դեպքում: Արդյո՞ք նորմալ է շարունակել կոնտեյներների ձեռքբերման համար ներդրումների կատարումը, եթե ամսեկան այրվում և գողացվում են հարյուրավոր կոնտեյներներ: Ամբողջ պայմանագրի համար պահանջվող 16.000 աղբարկղերից մոտ 10.000-ն  արդեն ձեռք են բերվել, երբ ընկերությունը նունիսկ չի հասել պայմանագրի գործողության ժամկետի կեսին: Արդյո՞ք նորմալ է շարունակել սարքավորումներ ձեռքբերման համար ներդրումների կատարումը, եթե վերջիններիս վնասների հիմնական պատճառը չի լուծվում (մասնավորապես, Նուբարաշենի աղբավայրում առկա խնդիրները): Անշուշտ, աղբահանության ստրատեգիական պլան պետք է իրականացվի:

 Առկա են բոլոր թվերը, լուսանկարները և այլ ապացույսներ, որոնք հասանելի են և անհրաժեշտության դեպքում կարող են ցանկացած ժամանակ հրապարակվել:

 2. Մեկ կամ երկու օպերատորների հարցի վերաբերյալ.

 Քաղաքապետարանի օպերատորների կողմից Երևան քաղաքում իրականացվող աղբահանության աղետալի իրավիճակից հետո «Սանիթեք»-ը պետք է լիներ Երևան քաղաքում աղբահանություն իրականացնող երկու մասնավոր օպերատորներից մեկը: Քաղաքի երկրորդ մասի գնման ընթացակարգին «Սանիթեք»-ը մասնակցել է միայն այն բանից հետո, երբ ի սկզբանե նախատեսված երկրորդ օպերատորը հրաժարվեց իրականացնել աշխատանքները, որից հետո «Սանիթեքը» կնքել է երկրոդ պայմանագիրը օրենքի պահանջների պահպանմամբ և այս հարցում մենք լիովին համաձայն ենք վարչապետի հետ, որպեսզի կատարվի անհրաժեշտ քննություն, և մեր ընկերությունը պատրաստ է լիովին համագործակցել:  Անհրաժեշտ է նշել, որ 2016 թվականին, երբ «Սանիթեք»-ը գործում էր որպես միակ օպերատորը Երևանում, անկախ ուսումնասիրության համաձայն վերջինս արժանացել էր Երևանի բնակիչների  85%-ի գոհունակությանը:

 3.  Ընդհանուր և հանրային շահերի անտեսմամբ, մասնավոր ներդրողների շահերի վերաբերյալ.

Մեկ տարուց ավելի կանոնավոր կերպով բազմաթիվ նամակների միջոցով (ևս մեկ անգամ խնդրում ենք քաղաքապետարանին հրապարակել նամակները) տեղեկացրել ենք այն ռիսկերի մասին, որոնց կարող է բախվել Երևանի աղբահանությունը, եթե բարձրաձայնվող օբյեկտիվ խնդիրները չլուծվեն և  շարունակել ենք գործունեությունը բոլոր ջանքերի գործադրմամբ` չնայած տուգանքներին և այն վնասներին, որոնք «Սանիթեք»-ը կրել է առանց որևէ փոխհատուցման, որպեսզի ապահովի Երևան քաղաքի և բնակիչների համար նվազագույն ստանդարտներ:

4. Քաղաքապետարանի՝ մեկ պայմանագրի նոր մրցույթ հայտարարելու առաջարկին «Սանիթեք»-ի մերժման վերաբերյալ

«Սանիթեք»-ը երբեք չի հակադրվել պայմանագրի վերագնահատմանը` նման գործունելության ու պայմանագրային պայմանների համար անհրաժեշտ բյուջեն պարզելու ու ներկա բյուջեն վերանայելու համար, այնուամենայնիվ, վերջինս հարցեր է բարձրացրել նման լուծման իրականացման վերաբերյալ.

-          Եթե պայմանգրերից մեկը դադարեցվի նոր մրցույթ հայտարարելու համար , ո՞վ պետք է մատուցի աշխատանքները  միջանկյալ ժամանակաշրջանում:

-          Եթե պայմանագրերից մեկը դադարեցվի նոր մրցույթ հայտարարելու համար, ինչպե՞ս է «Սանիթեք»-ն իրականացնելու իր ընթացիկ ֆինանսական պարտավորությունները (բանկեր,մատակարարներ և այլն ):

Եթե վերոգրյալ հարցերին տրվեին գործնական պատասխաններ, ընկերությունը երբեք չէր առարկի:

5. «Սանիթեք» ընկերության ոչ պրոֆեսիոնալիզմի և վատ ու ոչ կոմպետենտ աշխատակիցների և վարորդների վերաբերյալ.

«Սանիթեք»-ը հպարտանում և ոգևորությամբ է արձանագրում, որ իր ընկերության աշխատակիցներն աշխատում են գիշեր ու ցերեկ, ցրտին ու չափազանց ցուրտ եղանակին, աղբահանության ու ձնամաքրման ոլորտներում և ջանք չեն խնայում մեր համաքաղաքացիների կենսակերպի լավագույնս ապահովվման համար:

«Սանիթեք»-ը նվիրված է Երևանի քաղաքին, և ինչպես նախկինում, այնպես էլ այժմ նրա առաջնահերթությունն է Երևանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: «Սանիթեք»-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ընկերության խնդիրները ունեն օբյեկտիվ պատճառներ, որոնք կան ու կլինեն ցանկացած ընկերության մոտ` լինի դա պետական, թե մասնավոր, որը կցանկանա իրականացնել աղբահանության աշխատանքներ Երևանում: Երբ մեր կողմից բարձրաձայնված խնդիրներին լուծման ուղղությամբ կլինի ողջամիտ և պաշտաճ արձագանք պատկան մարմինների կողմից, մեր ընկերությունը, եթե լինի դրա անհրաժեշտությունը, կրկին պատրաստակամ է իրականացնել օտարերկրյա ներդումներ. ձեռք բերել նոր տեխնիկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ