19 04 2019

Իսայանը բացատրեց՝ ինչ է կլինկերը



«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն ասաց.  «Գագիկ Ծառուկյանի անձը այս խնդրի հետ կապ չունի, խնդիրը բացառապես այս նախագծի ընդունման հետևանքով աշխատատեղերի կրճատումն է, որը փորձ է արվում, չգիտես ինչու, թողնել Գագիկ Ծառուկյանի ուսերին»:

Նա տեղեկացրեց՝ ցեմենտի արտադրությամբ զբաղվող երկու գործարան կա՝ մեկ արտադրամաս Երևանում, մեկը՝ Արարատ քաղաքում: Այնուհետև Իսայանը բացատրեց, թե ինչ է ներկայացնում իրենից կլինկերը, ըստ նրա, զրոյական տեղական արտադրանք տվողը պետք է կատարի տասը հաջորդական քայլ, որ ցեմենտ ստանա, իսկ երբ կլինկեր կա, մնում է մեկ-երկու գործողություն․ «Կլինկերից ցեմենտ ստանալը ընդամենը հինգ րոպե է։ Այսքանից հետո ի՞նչ եք կարծում, որևէ գործարան կշարունակի՞ նախորդ ութ գործողությունը կատարել, ապահովելով հսկայական աշխատատեղեր, վճարելով ամսական 3 մլն դոլար գազի և 1, 5 մլն դոլար էլեկտրաէներգիայի վարձ, իհարկե խելամիտ տարբերակ չէ, և ստացվում է, որ գործարանները պետք է գնան աշխատատեղերի կրճատման»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ