18 04 2019

Սահմանամերձ Բերդ քաղաքում զինվորական հոսպիտալ կհիմնեն

Սահմանամերձ Բերդ քաղաքում զինվորական հոսպիտալ կհիմնեն

Կառավարությունն ապրիլի 18-ի նիստում որոշեց ստեղծել Հայաստանի ՊՆ «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկը։

Նոր  հաստիքներ չեն ստեղծվի, և հոսպիտալը կձևավորվի ՊՆ գործող առանձին բժշկական ջոկատի (զորամասի) բազայի վրա` ջոկատի պահպանման ծախսերի ուղղությամբ պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Հոսպիտալը պետք է իրականացնի մասնագիտացված բժշկական օգնություն, ինչ իրենից ներկայացնում է ախտորոշման և բուժման հատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը նախատեսում է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, անմիջական բժշկական հսկողություն, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննություն:

Ակնկալվում է, որ հոսպիտալի ստեղծմամբ հնարավոր կլինի ապահովել հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապիան, բուժական մարմնամարզությունը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, ինչպես նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ