Երեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նա զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան եւ հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է եւ նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։
Այս պահին հիվանդանոց են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության, ինչպես նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը