Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին։
«Չափազանց տխուր է տեսնել Փարիզի Աստվածամոր տաճարի այս պատկերները: Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ֆրանսերենով գրել է ՀՀվարչապետը:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս դեպքի կապակցությամբ իր խոսքն է ուղղել ֆրանսիացիներին։
«Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն»,- նշել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը