Երևանի քաղաքապետարանը քարտեզագրել է ապրիլի 13-ին կայանալիք ծառատունկի վայրերը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ծառ տնկվելու է բացառապես այն վայրերում, որտեղ ոռոգման հնարավորություն կա»,- հայտնել է Կարապետյանը:
Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան պուրակում, ուսանողական այգում, Օղակաձև 4 այգում էլ, Դավիթաշենում՝ 1-4-րդ թաղամասերի բակային հատվածներում, Արաբկիրի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում, Արաբկիր զբոսայգում, Ամերիկյան համալսարանի այգում և Երևանի մի շարք այլ վայրերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը