10 04 2019

Ստուգումներ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանում

Ստուգումներ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստացված դիմում–բողոքի հիման ստուգում է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, սակայն ստուգումը դեռ չի ավարտվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։

«Այս պահին խախտումների մասին չեմ կարող խոսել, քանի որ ստուգումը դեռ չի ավարտվել»,–ասել է նա։

Կոտոլյանի խոսքով՝ Ծառուկյանին պատկանող ԱԳԼՃԿ–ներից միայն այդ մեկում է ստուգում իրականացվում։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացնում «Առինջ մոլ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ