08 04 2019

Հետին թվով դարձել եք մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ․ ԲՀԿ-ն՝ «Իմ քայլ»-ին



ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին մեղադրեց ստախոսության մեջ։ Առիթն ապրիլի 5-ին խորհրդարանի ամբիոնից տրանսգենդերի ելույթն էր։

Նաիրա Զոհրաբյանին օգնության հասավ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ասելով․ «Խորհրդարանում կան պատգամավորներ, որոնք հանրությանը հայտնի լինելու համար հնչեցնում են ԲՀԿ-ի պատգամավորների անունները: Նախընտրական խոստումների ժամանակ ազնիվ չեք եղել: Ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ՝ տրանսգենդերներին ԱԺ ամբիոնը տրամադրելու համար։ Բա խի՞ չէիք մինչեւ էդ ասում։ Հասել, դարձել եք քաղաքական մեծամասնություն ու հետին թվով դարձել եք՝ մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ